Հայտնի էջում՝ «ներազգային պառակտության» գլխավոր օջախում այսօրվա իմ թողած մեկնաբանությունն է.
Նիկոլ Փ-ն անհաշիվ անգամներ խախտել է իր իսկ կողմից ստանձնած, ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Վարչապետին վերագրված պարտավորությունները:...
Թերևս անսակարկելի փաստ է, որ դեպքերն ու դեմքերը ժամանակ առ ժամանակ նույնությամբ կրկնվում են այս արևի տակ և որ դրանց վերարտադրվելու համար պարզապես անհրաժեշտ է հարմար միջավայր նույնքան հարմար դերակատարով կամ դերակատարներով...
Եթե իշխանության գլխին Նժդեհ չի կանգնած, կամ Նժդեհի նման մեկը, թեկուզ և անվտանգության երաշխիքներով օժտված արդի օրինապահ վարչակարգ, ապա Հայաստանի անկախությունը ոչ թե ժողովրդի համար է, այլ իշխանավորի...
Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին և ադրբեջանցիներին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորելուց հետո սոցիալական ցանցերում ադրբեջանցիներն ակտիվորեն քննարկում են Փաշինյանի անձը։ Ներկայացնում եմ մի քանի գրառումներ...
Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատերազմ է հայտարարել` Ալիևին ու Փաշազադեին դուր գալու նպատակով։ Որպեսզի ապացուցի, որ կողմ է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի ծրագրին առնվազն ադրբեջանցիների վերադարձի մասով։...
Եկեղեցու դեմ Նիկոլի պատերազմին դեմ է ողջ հայ ժողովւրդը՝ ընդհուպ մինչև Հովիկ Աղազարյան։ Իհարկե, դա չի նշանակում, թե Նիկոլը հետ կկանգնի ԱԱԾ-ի, ոստիկանության ու պարեկների միջոցով Վեհարանը գրավելու սևեռումից...
Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին...
Օրերս Նախագահ Տեր-Պետրոսյանն այցելեց Սուրբ Էջմիածին և իր քաղաքական ու բարոյական աջակցությունը հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և անձամբ Վեհափառ Հայրապետին՝ Համայն Հայության ազգապահպան այդ ինստիտուտի հանդեպ իշխանությունների կողմից ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող վայրագ ոտնձգություններին արժանապատվորեն դիմագրավելու գործում...
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...